14:48  ,  5 ապրիլի, 2026

«Մանչեսթեր Սիթին» 150 տարվա վաղեմության ռեկորդ է բարելավել (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթին» 150 տարվա վաղեմության ռեկորդ է բարելավել Անգլիայի գավաթի խաղարկությունում։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը քառորդ եզրափակիչում «Լիվերպուլին» 4։0 հաշվով հաղթելու շնորհիվ այս մրցաշարում տնային անընդմեջ հաղթանակների թիվը հասցրեց 18–ի, հաղորդում է ESPN–ը։

Նախորդ ռեկորդակիրը «Քլեփհեմ Ռովերսն» էր, որը 1873թ. դեկտեմբերից մինչեւ 1881թ. փետրվար տարել էր 17 անընդմեջ հաղթանակ սեփական խաղադաշտում։ Այդ ակումբը լուծարվել է 1914 թվականին Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո։

«Մանչեսթեր Սիթին» նաեւ բարելավել է սեփական ռեկորդը՝ 8–րդ անգամ անընդմեջ դուրս գալով Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։

Եթե «Մանչեսթեր Սիթին» հաղթի նաեւ կիսաեզրափակիչում, ապա կդառնա առաջին թիմը, որին կհաջողվի 4 անգամ անընդմեջ դուրս գալ Անգլիայի գավաթի եզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print