00:50  ,  4 ապրիլի, 2026

Աշխարհի գավաթ․ Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակիչում է

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի չորրորդ փուլի մրցաշարում Հայաստանի չորս ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ։

Նժույգ թափերում Մամիկոն Խաչատրյանը գրավեց առաջին տեղը։ Համլետ Մանուկյանը եզրափակիչ դուրս եկավ չորրորդ տեղից։

Արթուր Ավետիսյանը օղակների վարժության որակավորման փուլում զբաղեցրեց առաջին տեղը, Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը 5-րդ տեղից է դուրս եկել եզրափակիչ: 

Ապրիլի 4-ին հենացատկին կմասնակցի Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում