14:11  ,  19 դեկտեմբերի, 2012

Արթուր Աբրահամ vs Ռոբերտ Շտիգլից. ռեւանշ մենամարտ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը եւս մեկ մենամարտ կանցկացնի WBO գոտու նախկին տիրակալ Ռոբերտ Շտիգլիցի հետ: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին 32-ամյա Աբրահամի մամուլի ծառայությունից:

Արթուր Աբրահամի եւ գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի թիմերը ռեւանշ մենամարտի վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել: Աբրահամ – Շտիգլից մենամարտը նախատեսված է անցկացնել է 2013-ի ապրիլի 6-ին:

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը եւ Ռոբերտ Շտիգլիցը հանդիպել էին այս տարվա օգոստոսի 25-ին Բեռլինի «O2 World» մարզահամալիրում, որտեղ հայ բռնցամարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ էր տարել՝ նվաճելով գերմանացուն պատկանող WBО-ի չեմպիոնական գոտին:

Դեկտեմբերի 15-ին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում Աբրահամն առաջին անգամ պաշտպանեց Շտիգլիցից խլած գոտին՝ 8-րդ ռաունդում տեխնիական նոկաուտով հաղթելով ֆրանսիացի Մեհդի Բուադլայի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում