14:11 19 դեկտեմբերի, 2012Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը եւս մեկ մենամարտ կանցկացնի WBO գոտու նախկին տիրակալ Ռոբերտ Շտիգլիցի հետ: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին 32-ամյա Աբրահամի մամուլի ծառայությունից:
Արթուր Աբրահամի եւ գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի թիմերը ռեւանշ մենամարտի վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել: Աբրահամ – Շտիգլից մենամարտը նախատեսված է անցկացնել է 2013-ի ապրիլի 6-ին:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը եւ Ռոբերտ Շտիգլիցը հանդիպել էին այս տարվա օգոստոսի 25-ին Բեռլինի «O2 World» մարզահամալիրում, որտեղ հայ բռնցամարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ էր տարել՝ նվաճելով գերմանացուն պատկանող WBО-ի չեմպիոնական գոտին:
Դեկտեմբերի 15-ին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում Աբրահամն առաջին անգամ պաշտպանեց Շտիգլիցից խլած գոտին՝ 8-րդ ռաունդում տեխնիական նոկաուտով հաղթելով ֆրանսիացի Մեհդի Բուադլայի:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.