22:59  ,  27 մարտի, 2026

Մ-21 ԵԱ․ Հայաստանի հավաքականը կրեց 7-րդ պարտությունը (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում կրեց 7-րդ պարտությունը։

E խմբի 7-րդ տուրում Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը հյուրընկալվեց Լեհաստանի Մ-21 հավաքականին, որն առավելության հասավ 4:1 հաշվով։

Լեհաստանի թիմը 7-րդ հաղթանակից հետո խմբաի առաջատարն է, Հայաստանի թիմը առանց միավորի, խփած եւ բաց թողած գոլերի -17 տարբերությամբ վերջինն է։

Հաջորդ տուրում Հայաստանի թիմը մարտի 31-ին կընդունի Հյուսիսային Մակեդոնիայի թիմին։

Մ-21 ԵԱ, ընտրական փուլ, E խումբ, 7-րդ տուր տուր

Լեհաստան - Հայաստան՝ 4:1 (տեսանյութ)

Մարցել Ռեգուլա, 43, Անտոնի Կոզուբալ, 48, 11մ, 78, 11մ, Դանիել Միկոլաեւսկի, 90+2 - Դավիթ Հակոբյան, 69, 11մ

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News