Հայաստանի Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը գեղեցիկ կատարումով մասնակցեց Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվող գեղասահքի աշխարհի առաջնության ազատ ծրագրին եւ ընդհանուր հաշվարկում գրավեց 8-րդ տեղը:
Հայաստանի սպորտային զույգը հանդես եկավ հնդակական մոտիվներով երաժշտության ներքո եւ վաստակեց 123.34 միավոր: Տեխնիկան գնահատվեց 63.75 միավոր, բարդությունը՝ 59.59 միավոր: Հայաստանի ներկայացուցիչները բոլոր տարրերը փայլուն կատարեցին, միայն վերջնամասում մեկ տարր ձախողեցին:
Օլիմպիական խաղերում Հայաստանի զույգն այս ծրագրում վաստակել էր 114. 39 միավոր:
Աշխարհի առաջնությունում կարճ ծրագրում վաստակած միավորների հանրագումարում Հայաստանի սպորտային զույգը վաստակեց 190.46 միավոր՝ գերազանցելով Օլիմպիական խաղերի միավորները (180. 66 միավոր):
Ազատ ծրագրին մասնակցում է 20 զույգ: Բոլոր զույգերի մասնակցությունից հետո միայն պարզ կլինի Հայաստանի ներկայացուցիչների վերջնական արդյունքը:
Առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցող եւ Հայաստանը ներկայացնող սպորտային զույգը կարճ ծրագրում «Արցախ» ստեղծագործությամբ գրավել էր 8-րդ տեղը` 67.12 միավոր:
Նշենք, որ Կարինա Ակոպովան ազգությամբ հայ է եւ նախորդ ամառ է իր մարզական զուգընկերոջ հետ փոխել մարզական քաղաքացիությունը:
Աշխարհի առաջնություն, սպորտային զույգեր
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

00:33 , 12 հոկտեմբերի 
23:58 , 11 հոկտեմբերի 
23:11 , 11 հոկտեմբերի 
22:17 , 11 հոկտեմբերի 
21:55 , 11 հոկտեմբերի 
20:50 , 11 հոկտեմբերի
19:35 , 11 հոկտեմբերի 
18:04 , 11 հոկտեմբերի
10:12 , 11 հոկտեմբերի
09:03 , 11 հոկտեմբերի