ԱԱ. Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը պայքարն ավարտեցին 8-րդ տեղում

01:06   27 մարտի, 2026

Հայաստանի Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը գեղեցիկ կատարումով մասնակցեց Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվող գեղասահքի աշխարհի առաջնության ազատ ծրագրին եւ ընդհանուր հաշվարկում գրավեց 8-րդ տեղը:

Հայաստանի սպորտային զույգը հանդես եկավ հնդակական մոտիվներով երաժշտության ներքո եւ վաստակեց  123.34 միավոր: Տեխնիկան գնահատվեց 63.75 միավոր, բարդությունը՝ 59.59 միավոր: Հայաստանի ներկայացուցիչները բոլոր տարրերը փայլուն կատարեցին, միայն վերջնամասում մեկ տարր ձախողեցին:

Օլիմպիական խաղերում Հայաստանի զույգն այս ծրագրում վաստակել էր 114. 39 միավոր:

Աշխարհի առաջնությունում կարճ ծրագրում վաստակած միավորների հանրագումարում Հայաստանի սպորտային զույգը վաստակեց 190.46 միավոր՝ գերազանցելով Օլիմպիական խաղերի միավորները (180. 66 միավոր): 

Ազատ ծրագրին մասնակցում է 20 զույգ: Բոլոր զույգերի մասնակցությունից հետո միայն պարզ կլինի Հայաստանի ներկայացուցիչների վերջնական արդյունքը:

Առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցող եւ Հայաստանը ներկայացնող սպորտային զույգը կարճ ծրագրում «Արցախ» ստեղծագործությամբ գրավել էր 8-րդ տեղը` 67.12 միավոր:

Նշենք, որ Կարինա Ակոպովան ազգությամբ հայ է եւ նախորդ ամառ է իր մարզական զուգընկերոջ հետ փոխել մարզական քաղաքացիությունը:

Աշխարհի առաջնություն, սպորտային զույգեր

  1. Միներվա Ֆաբիեն Հազե /Նիկիտա Վոլոդին (Գերմանի)՝ 228,33 միավոր
  2. Անաստասիա Մետյոլկինա /Լուկա Բերուլավա (Վրաստան)՝ 218,41
  3. Լիա Պերեյրա/Տրենտ Միշո (Կանադա)՝ 216,09


© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.