18:09  ,  16 մարտի, 2026

ՌՊԼ. Սպերցյանը՝ 21-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է ռուսական Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի խորհրդանշական հավաքականում՝ championat.com-ի վարկածով։

«Կրասնոդարը» Սպերցյանի դուբլի շնորհիվ 2։1 հաշվով հաղթել էր «Սոչիին» եւ առաջատարն է։

Դարպասապահ. Ալեքսանդր Դյոգտեւ («Սոչի»)։

Պաշտպաններ. Խուան Կասերես («Դինամո Մոսկա»), Իգոր Վույաչիչ («Ռուբին»), Քեւին Անդրադե («Բալթիկա»), Դուգլաս Սանթոս («Զենիթ»)։

Կիսապաշտպաններ. Ռենալդո Սեֆաս («Պարի Նիժնի Նովգորոդ»), Պեդրո («Զենիթ»), Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»), Ռուսլան Բեզրուկով («Ռուբին»)։

Հարձակվողներ. Արտյոմ Ձյուբա («Ակրոն»), Բրայան Խիլ («Բալթիկա»)։

Գլխավոր մարզիչ՝ Ֆրանկ Արտիգա («Ռուբին»)։

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news