10:30  ,  16 մարտի, 2026

Մ-23 ԵԱ․ Հայաստանի թիմը երկրորդն է

Սերբիայում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ զբաղեցրեց երկրորդ տեղն ընդհանուր հաշվարկում։

Ոսկե մեդալներ նվաճեցին 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանն ու 130 կգ քաշային Արամայիս Հարությունյանը։ 77 կգ քաշային Սամբել Տերտերյանը դարձավ արծաթե, 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English