10:41  ,  12 մարտի, 2026

Արման Ծառուկյանը հաղթեց Մուհամադ Մոկաեւին (տեսանյութ)

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) Ռիոյում (Բրազիլիա) Hype Brazil մրցաշարում պարտության է մատնել  Մեծ Բրիտանիան ներկայացնող դաղստանցի Մուհամադ Մոկաեւին։

Գրեփլինգի կանոններով գոտեմարտում Արման Ծառուկյանը հաղթել է խեղդող հնարքով։

Նախորդ անգամ գրեփլինգում Արման Ծառուկյանը գոտեմարտել էր 2025թ․ դեկտեմբերի 30-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Hype Fighting մրցաշարում Արման Ծառուկյանը մրցել էր ռուսաստանցի Շարա Բուլետի հետ: 6 րոպե տեւած պայքարում մրցավարները գրանցել էին ոչ ոքի արդյունք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում