16:31  ,  18 դեկտեմբերի, 2012

Ֆորմուլա-1-ի չեմպիոնի նկարը գնահատվել է 16 հազար եվրո

Ֆորմուլա-1-ի եռակի չեմպիոն, գերմանացի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելը վաճառել է իր նկարը 16 հազար եվրոյով։ 25-ամյա մարզիկը նկարել է այն դրվագը, երբ ինքը շրջանցում է Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերին։

Ֆետելի նկարած նկարը վաճառվել է ավստրիական ORF հեռուստաալիքով հեռարձակվող մարզական ծրագրի ժամանակ անցկացված աճուրդում։ Աճուրդից ստացված ողջ հասույթը կփոխանցվի ասվտրիական բարեգործական հիմնադրամներին, հաղորդում է motorsport-total.com-ը։

Հիշեցնենք, որ Սեբաստիան Ֆետելը Ֆորմուլա-1-ի չեմպիոն է հռչակվել 2010, 2011 եւ 2012 թվականներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում