16:31 18 դեկտեմբերի, 2012Ֆորմուլա-1-ի եռակի չեմպիոն, գերմանացի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելը վաճառել է իր նկարը 16 հազար եվրոյով։ 25-ամյա մարզիկը նկարել է այն դրվագը, երբ ինքը շրջանցում է Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերին։
Ֆետելի նկարած նկարը վաճառվել է ավստրիական ORF հեռուստաալիքով հեռարձակվող մարզական ծրագրի ժամանակ անցկացված աճուրդում։ Աճուրդից ստացված ողջ հասույթը կփոխանցվի ասվտրիական բարեգործական հիմնադրամներին, հաղորդում է motorsport-total.com-ը։
Հիշեցնենք, որ Սեբաստիան Ֆետելը Ֆորմուլա-1-ի չեմպիոն է հռչակվել 2010, 2011 եւ 2012 թվականներին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.