Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվող հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց եւս մեկ բրոնզե մեդալ:
Օդամղիչ ատրճանակ - եռյակ մրցաձեւում Հայաստանի թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Հայաստանի թիմի եռյակում ընդգրկված էին Զավեն Իգիթյանը, Բենիկ Խլղաթյանը եւ Գեւորգ Մելքոնյանը: Հայաստանի թիմը բրոնզե մեդալի համար մրցեց Բուլղարիայի թիմի հետ եւ հաղթեց 17:9 հաշվով:
Հայաստանի հավաքականը հրաձգության Եվրոպայի առաջնությունում նվաճեց 13 մեդալ՝ 4 ոսկի, 8 արծաթ եւ 1 բրոնզ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:03 , 24 հոկտեմբերի 
00:40 , 24 հոկտեմբերի 
00:07 , 24 հոկտեմբերի
23:24 , 23 հոկտեմբերի 
23:06 , 23 հոկտեմբերի
22:42 , 23 հոկտեմբերի 
20:58 , 23 հոկտեմբերի
20:01 , 23 հոկտեմբերի
19:34 , 23 հոկտեմբերի
19:07 , 23 հոկտեմբերի