20:21 4 մարտի, 2026Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվող հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց եւս մեկ բրոնզե մեդալ:
Օդամղիչ ատրճանակ - եռյակ մրցաձեւում Հայաստանի թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Հայաստանի թիմի եռյակում ընդգրկված էին Զավեն Իգիթյանը, Բենիկ Խլղաթյանը եւ Գեւորգ Մելքոնյանը: Հայաստանի թիմը բրոնզե մեդալի համար մրցեց Բուլղարիայի թիմի հետ եւ հաղթեց 17:9 հաշվով:
Հայաստանի հավաքականը հրաձգության Եվրոպայի առաջնությունում նվաճեց 13 մեդալ՝ 4 ոսկի, 8 արծաթ եւ 1 բրոնզ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.