01:54  ,  4 մարտի, 2026

«Ինտերը» չհաղթեց «Կոմոյին»

Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում Միլանի «Ինտերը» հյուրընկալվեց «Կոմոյին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0:0:

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 86-րդ րոպեին։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 22-ին։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն «Լացիոն» ու «Ատալանտան», որոնց առաջին հանդիպումը մարտի 4-ին է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News