15:45  ,  3 մարտի, 2026

«Նոա» - «Արարատ-Արմենիա»․ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը՝ մարտի 12-ին

Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի 2024–2025 թթ. խաղարկության հանդիպումը տեղի կունենա մարտի 12-ին, ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Այս մասին հաղորդում է ՀՖՖ-ն: 

Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի խաղում կմրցեն Հայաստանի Պրեմիեր Լիգայի գործող չեմպիոն ու գավաթակիր «Նոան» և փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան»։ Վիճակահանությամբ՝ դաշտի տերը կլինի Սանդրո Պերկովիչի թիմը։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի գործող սուպերգավաթակիրը «Արարատ-Արմենիան» է։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News