12:12  ,  1 մարտի, 2026

Սպերցյան․ Ծանր, բայց հետաքրքիր մրցախաղ էր

Հայաստանի հավաքականի եւ Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ եւ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է 2:1 հաշվով հաղթանակը «Ռոստովի» նկատմամբ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի խաղում։ Սպերցյանը դարձել էր գոլի հեղինակ՝ արդյունավետ իրացնելով 11-մետրանոցը։

«Շատ ուրախ ենք առաջնության վերսկսմանը եւ այս հաղթանակին։ Կարոտել էինք մեր տունը, մթնոլորտը, առաջնությունը։ Ծանր, բայց հետաքրքիր մրցախաղ էր։ Ֆուտբոլում անհնար է խուսափել մրցավարների պահերից։ Մրցավարը նույնպես կարեւոր դեր է խաղում»,- Սպերցյանի խոսքը մեջբերում է championat.com-ը։

«Կրասնոդարը» 43 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news