12:12 1 մարտի, 2026Հայաստանի հավաքականի եւ Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ եւ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է 2:1 հաշվով հաղթանակը «Ռոստովի» նկատմամբ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի խաղում։ Սպերցյանը դարձել էր գոլի հեղինակ՝ արդյունավետ իրացնելով 11-մետրանոցը։
«Շատ ուրախ ենք առաջնության վերսկսմանը եւ այս հաղթանակին։ Կարոտել էինք մեր տունը, մթնոլորտը, առաջնությունը։ Ծանր, բայց հետաքրքիր մրցախաղ էր։ Ֆուտբոլում անհնար է խուսափել մրցավարների պահերից։ Մրցավարը նույնպես կարեւոր դեր է խաղում»,- Սպերցյանի խոսքը մեջբերում է championat.com-ը։
«Կրասնոդարը» 43 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.