10:30  ,  27 փետրվարի, 2026

Մբապեն չի ցանկանում վիրահատվել, որպեսզի մասնակցի ԱԱ-2026-ին

Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» 27-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն չի ցանկանում վիրահատվել, որպեսզի մասնակցի 2026 թ. աշխարհի առաջնությանը: Այս մասին հաղորդում է AS-ը։

Ֆրանսիացի ֆուտբոլիստը 2025 թ. դեկտեմբերից ծնկի կապանների խնդիր ունի։ Օրերս Մբապեն բաց թողեց Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումը Լիսաբոնի «Բենֆիկայի» դեմ, որն ավարտվեց Արքայական թիմի հաղթանակով՝ 2:1:


Ընթացիկ մրցաշրջանում Կիլիան Մբապեն «Ռեալի» կազմում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 38 գոլի եւ 6 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news