Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ ռումինացի Կրիստիան Կիվուն խոսել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի պատասխան հանդիպման մասին նորվեգական «Բուդյո-Գլիմտի» դեմ։
Անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում միլանյան ակումբը նորվեգական թիմին պարտվել էր 1:3 հաշվով։
«Խաղադաշտ պետք է դուրս գանք մեր ուժերի նկատմամբ հավատով եւ հաղթելու մեծ ցանկությամբ: Պետք է անենք հնարավորը, լինենք սառնասիրտ եւ չլարվենք այն մտքից, որ հաջորդ փուլ անցնելու համար մեզ անհրաժեշտ է 2-3 գոլ։
«Ինտերը» կարող է փոխել դիմակայության ելքը «Բուդյո-Գլիմտի» դեմ պայքարում։ Պետք է գործել առավելագույն վստահությամբ եւ ինտենսիվությամբ, ցույց տալ մեր լավագույն խաղը եւ հիշել, որ ունակ ենք փոխել ցանկացած ընթացք: Պատրաստ կլինենք ամեն ինչի», - Կիվուի խոսքը փոխանցում է Tuttomercatoweb-ը։
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի «Ինտեր» - «Բուդյո-Գլիմտի» պատասխան հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին Միլանում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի