Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվեց «Ժիրոնային» եւ պարտվեց 1:2 հաշվով։։
Առաջին խաղակեսի ավելացված երրորդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացնել չկարողացավ «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալը։
59-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց կատալոնական թիմի իսպանացի պաշտպան Պաու Կուբարսին։
62-րդ րոպեին պատասխան գոլը խփեց «Ժիրոնայի» ֆրանսիացի կիսապաշտպան Տոմա Լեմարը։
Դաշտի տերերի հաղթական գոլը 87-րդ րոպեին խփեց իսպանացի կիսապաշտպան Ֆրան Բելտրանը։
«Բարսելոնան» 58 միավորով նահանջեց երկրորդ տեղ եւ առաջատար «Ռեալից» հետ է 2 միավոր։ «Ժիրոնան» 12-րդն է՝ 29 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր
«Ժիրոնա» - «Բարսելոնա»՝ 2:1
Տոմա Լեմար, 62 - Պաու Կուբարսի, 59
Հեռացում՝ Խոել Ռոկա («Ժիրոնա»), 90+9
Չիրացրած 11մ՝ Լամին Յամալ («Բարսելոնա»), 45+3
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի