01:59 17 փետրվարի, 2026Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվեց «Ժիրոնային» եւ պարտվեց 1:2 հաշվով։։
Առաջին խաղակեսի ավելացված երրորդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացնել չկարողացավ «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալը։
59-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց կատալոնական թիմի իսպանացի պաշտպան Պաու Կուբարսին։
62-րդ րոպեին պատասխան գոլը խփեց «Ժիրոնայի» ֆրանսիացի կիսապաշտպան Տոմա Լեմարը։
Դաշտի տերերի հաղթական գոլը 87-րդ րոպեին խփեց իսպանացի կիսապաշտպան Ֆրան Բելտրանը։
«Բարսելոնան» 58 միավորով նահանջեց երկրորդ տեղ եւ առաջատար «Ռեալից» հետ է 2 միավոր։ «Ժիրոնան» 12-րդն է՝ 29 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր
«Ժիրոնա» - «Բարսելոնա»՝ 2:1
Տոմա Լեմար, 62 - Պաու Կուբարսի, 59
Հեռացում՝ Խոել Ռոկա («Ժիրոնա»), 90+9
Չիրացրած 11մ՝ Լամին Յամալ («Բարսելոնա»), 45+3
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.