00:13  ,  17 փետրվարի, 2026

Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը գեղեցիկ եւ տպավորիչ կատարումով  մասնակցեցին ազատ ծրագրին (ֆոտո)

Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը գեղեցիկ եւ տպավորիչ կատարումով Միլանի Ice Skating Arena-ում մասնացեցին ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի մրցաշարի ազատ ծրագրին:

Միլանում եւ Կորտինայում անցկացվող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում մեկնարկել է գեղասահքի մրցաշարի զուգասահքի ազատ ծրագիրը:

Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը մասնակցեցին երկրորդ ենթախմբում: Հայաստանի օլիմպիական զույգը հանդես եկավ հնդակական մոտիվներով երաժշտության ներքո եւ վաստակեց 114. 39 միավոր: Կարինա Ակոպովան երկու պտույտների ժամանակ ձախողեց: Մրցավարները տեխնիկան գնահատեցին 59.88 միավոր, բարդությունը՝ 55.51 միավոր:

Կարճ ծրագրում վաստակած միավորի հանրագումարում Հայաստանի օլիմպիական զույգը վաստակեց 180. 66 միավոր:

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը «Արցախ» կարճ ծրագրով վաստակել էին 66.27 միավոր եւ 12-րդ տեղով որակավորվել ազատ ծրագրի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում