#MilanoCortina2026. Հարություն Հարությունյանի արդյունքը ոլորավայրէջքում

18:38   16 փետրվարի, 2026

Իտալիայի Միլան եւ Կորտինա քաղաքներում անցկացվող 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը մասնակցեց երկրորդ մրցաձեւին լեռնադահուկային սպորտում։

Ոլորավայրէջքում նա ձախողեց երկրորդ փորձը եւ դուրս մնաց հաշվարկից։ Ձյան առատ տեղումների պայմաններում 57 մասնակից չկարողացավ հասնել վերջնագիծ կամ որակազրկվեց, այդ թվում գլխավոր ֆավորիտ, նորվեգացի Ատլե Լի Մաքգարտը, որն առաջատարն էր առաջին փորձից հետո։ Հաշվարկային տեղ գրավեց 39 մասնակից։

Չեմպիոնի տիտղոսը նվաճեց շվեյցարացի Լոիկ Մեյարը։ Արծաթե մեդալը նվաճեց ավստրիացի Ֆաբիո Գշտրայնը։ Լավագույն եռյակը եզրափակեց նորվեգացի Հենրիկ Կրիստոֆերսենը։

Հարություն Հարությունյանը մասնակցել էր նաեւ եկավ լեռնադահուկային սպորտի հսկա ոլորավայրէջքին եւ գրավել էր 59-րդ տեղը 81 մասնակիցների պայքարում։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.