Հայաստանը ներկայացնող գեղասահորդուհի Կարինա Ակոպովան մեկնաբանել է մասնակցությունը Միլանում անցկացվող ձմեռային Օլիմպիական խաղերի ծրագրով գեղասահքի մրցման որակավորման փուլին Արա Գեւորգյանի հեղինակած «Արցախ» ստեղծագործության համանուն ծրագրով։
«Տպավորությունները գերազանց են։ Ուրախ ենք, որ կարողացանք այս ստեղծագործությամբ հանդես գալ»,- ասել է Կարիան Ակոպովան NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում։
Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը գրավեց 12-րդ տեղը եւ հաղթահարեց որակավորման փուլի արգելքը: Առաջին անգամ Օլիմպիական խաղերին մասնակցող եւ Հայաստանը ներկայացնող սպորտային զույգն ապահովեց մասնակցությունը փետրվարի 16-ին անցկացվելիք ազատ ծրագրին:
Օլիմպիական խաղերի կարճ ծրագրում որակավորման փուլը հաղթահարեց լավագույն 16 զույգը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը ՄՕԿ-ին բողոք էր ներկայացրել Հայաստանի օլիմպիական զույգի կարճ ծրագրի «Արցախ» անվան վերաբերյալ: Միջազգային օլիմպիական կոմիտեն բավարարել էր բողոքը եւ փոխել ծրագրի անունը պաշտոնական ցանկում, նշելով՝ Արա Գեւորգյանի ստեղծագործություն:
Չնայած Ադրբեջանի ջանքերին, «Արցախ» ստեղծագործությունը Միլանի Ice Skating Arena-ում հնչեց, բայց ներկայացվեց որպես «Արա Գեւորգյանի ստեղծագործություն»:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:28 , 30 հոկտեմբերի 
22:46 , 29 հոկտեմբերի 
21:54 , 29 հոկտեմբերի
21:11 , 29 հոկտեմբերի
19:08 , 29 հոկտեմբերի 
18:10 , 29 հոկտեմբերի
17:46 , 29 հոկտեմբերի
17:34 , 29 հոկտեմբերի 
16:05 , 29 հոկտեմբերի
15:10 , 29 հոկտեմբերի