16:16 13 փետրվարի, 2026Իտալիայի Միլան եւ Կորտինա քաղաքներում անցկացվող 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի առաջատար դահուկավարզորդ Միքայել Միքայելյանը մասնակցեց տղամարդկանց 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաոճում եւ 23 րոպե 06 վայրկյան արդյունքով գրավեց 53-րդ տեղը։
Այս մրցաոճում չեմպիոն տարձավ նորվեգացի Յոհաննես Կլեբոն, որը նվաճեց 8 օլիմպիական ոսկե մեդալը: Նրա արդյունքը 20 րոպե 36 վայրկյան է:
Միքայել Միքայելյանն ավարտեց մրցելույթները 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում: Նա մասնակցել էր նաեւ դահուկավազքի 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ) մրցաձեւում։ Հայաստանի ներկայացուցիչը 73 մասնակիցների մեջ եզրագիծը հատել էր 48-րդը: Միքայելյանի արդյունքը 51 րոպե 06 վայրկյան էր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.