02:33  ,  12 փետրվարի, 2026

Իտալիայի գավաթ․ «Լացիոն» կիսաեզրափակիչում է (տեսանյութ)

Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Հռոմի «Լացիոն» հյուրընկալվեց «Բոլոնիային» եւ պարտության մատնեց հետխաղային 11-մետրանոցներով՝ 4:1:

Հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1 (տեսանյութ):

30-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Բոլոնիայի» արգենտինացի հարձակվող Սանտիագո Կաստրոն։

48-րդ րոպեին պատասխան գոլը խփեց հոլանդացի հարձակվող Տեյանի Նոսլինը։

«Լացիոն» դուրս եկավ կիսաեզրափակիչ եւ կմրցի Բերգամոյի «Ատալանտայի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News