02:21  ,  11 փետրվարի, 2026

Իտալիայի գավաթ․ «Կոմոն» պայքարից դուրս թողեց «Նապոլիին» (տեսանյութ)

Իտալիայի չեմպիոն «Նապոլին» դուրս մնաց երկրի գավաթի խաղարկությունից։ Քառորդ եզրափակիչում իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը հյուրընկալեց «Կոմոյին» եւ պարտություն կրեց հետխաղային 11-մետրանոցներով՝ 6:7 (տեսանյութ):

Հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1:

39-րդ րոպեին 11-մետրանոցից հանդիպման հաշիվը բացեց իսպանացի Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմի խորվաթ կիսապաշտպան Մարտին Բատուրինան։

46-րդ րոպեին պատասխան գոլը խփեց նեապոլյան թիմի իտալացի կիսապաշտպան Անտոնիո Վերգարան։

Կիսաեզրափակիչում «Կոմոյի» մրցակիցը կլինի Միլանի «Ինտերը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News