14:05  ,  6 փետրվարի, 2026

Ռուբեն Նազարեթյանն ամփոփում է ֆուտզալի Եվրո-2026-ը. ուղիղ

Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը մամուլի ասուլիսում ամփոփում է ֆուզտալի Եվրոպայի առաջնությունը:

Պատմության ընթացքում առաջին անգամ ֆուտզալի Հայաստանի հավաքականը մասնակցեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին եւ պարտություն կրեց քառորդ եզրափակիչում։


Լիտվայի Կաունաս քաղաքում անցկացված խմբային փուլի հանդիպումներում Հայաստանի հավաքականը 2:1 հաշվով հաղթել էր Ուկրաինային, 5:4 հաշվով՝ Չեխիային, 3:3 հաշվով խաղացել Լիտվայի հետ։ Քառորդ եզրափակիչում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը 0:3 հաշվով պարտվեց խորվաթներին եւ դուրս մնաց պայքարից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print