14:05 6 փետրվարի, 2026Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը մամուլի ասուլիսում ամփոփում է ֆուզտալի Եվրոպայի առաջնությունը:
Պատմության ընթացքում առաջին անգամ ֆուտզալի Հայաստանի հավաքականը մասնակցեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին եւ պարտություն կրեց քառորդ եզրափակիչում։
Լիտվայի Կաունաս քաղաքում անցկացված խմբային փուլի հանդիպումներում Հայաստանի հավաքականը 2:1 հաշվով հաղթել էր Ուկրաինային, 5:4 հաշվով՝ Չեխիային, 3:3 հաշվով խաղացել Լիտվայի հետ։ Քառորդ եզրափակիչում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը 0:3 հաշվով պարտվեց խորվաթներին եւ դուրս մնաց պայքարից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.