01:55  ,  6 փետրվարի, 2026

«Ատալանտան» պայքարից դուրս թողեց «Յուվենտուսին» (տեսանյութ)

«Ատալանտան» դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։ Բերգամոն ներկայացնող թիմը տանը 3:0 հաշվով հաղթեց Թուրինի «Յուվենտուսին»։

Աչքի ընկան իտալացի հարձակվող Ջանլուկա Սկամական, գանացի հարձակվող Քամալ Սուլեմանան եւ խորվաթ կիսապաշտպան Մարիո Պաշալիչը։

Կիսաեզրափակիչում «Ատալանտայի» մրցակիցը կլինի «Բոլոնիա» - «Լացիո» (փետրվարի 11) դիմակայության հաղթողը։

Իտալիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Ատալանտա» - «Յուվենտուս»՝ 3:0 (տեսանյութ)

Ջանլուկա Սկամակա, 27, 11մ, Քամալ Սուլեմանա, 77, Մարիո Պաշալիչ, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News