17:33  ,  5 փետրվարի, 2026

Միրզոյանը, Տիխոնովը, Ալենիչևը, Սեմշովը եւ Բերեզովսկին վարպետության դաս են տվել «Արարատի» սաներին (ֆոտո, վիդեո)

«Արարատի» նախկին ֆուտբոլիստ, «Արարատի» կազմում 1975 թվականի ԽՍՀՄ գավաթակիր Ալեքսանդր Միրզոյանը, ճանաչված ռուս նախկին ֆուտբոլիստներ Անդրեյ Տիխոնովը, Դմիտրի Ալենիչևը և Իգոր Սեմշովը, Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասպահ Ռոման Բերեզովսկու հետ հյուրընկալվել են Ձորաղբյուրի մարզաբազայում, որտեղ ֆուտբոլային տոն կազմակերպեցին Երեւանի «Արարատի» պատանի սաների համար՝ անցկացնելով վարպետության դաս:

Միջոցառման կազմակերպմանն օժանդակելու համար «Արարատը» շնորհակալություն է հայտնում «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանին, ով նույնպես ներկա է եղել միջոցառմանը:

Ալեքսանդր Միրզոյանը, Անդրեյ Տիխոնովը, Դմիտրի Ալենիչևը, Իգոր Սեմշովը, Ռոման Բերեզովսկին Երեւան են ժամանել «Արարատ-73»-ին նվիրված «Ոսկե դուբլ» ֆիլմի պրեմիերային ներկա գտնվելու համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news