17:33 5 փետրվարի, 2026«Արարատի» նախկին ֆուտբոլիստ, «Արարատի» կազմում 1975 թվականի ԽՍՀՄ գավաթակիր Ալեքսանդր Միրզոյանը, ճանաչված ռուս նախկին ֆուտբոլիստներ Անդրեյ Տիխոնովը, Դմիտրի Ալենիչևը և Իգոր Սեմշովը, Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասպահ Ռոման Բերեզովսկու հետ հյուրընկալվել են Ձորաղբյուրի մարզաբազայում, որտեղ ֆուտբոլային տոն կազմակերպեցին Երեւանի «Արարատի» պատանի սաների համար՝ անցկացնելով վարպետության դաս:
Միջոցառման կազմակերպմանն օժանդակելու համար «Արարատը» շնորհակալություն է հայտնում «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանին, ով նույնպես ներկա է եղել միջոցառմանը:
Ալեքսանդր Միրզոյանը, Անդրեյ Տիխոնովը, Դմիտրի Ալենիչևը, Իգոր Սեմշովը, Ռոման Բերեզովսկին Երեւան են ժամանել «Արարատ-73»-ին նվիրված «Ոսկե դուբլ» ֆիլմի պրեմիերային ներկա գտնվելու համար։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.