01:55  ,  5 փետրվարի, 2026

«Ինտերը» դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Միլանի «Ինտերը» դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։ Ռումինացի Կրիստիան Կիվուի գլխավորած թիմը տնային խաղում 2:1 հաշվով պարտության մատնեց «Տորինոյին»։

«Ինտերից» աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Անժ-Յոան Բոնին եւ ֆրանսիացի կիսապաշտպան Անդի Դիուֆը։

Հայաստանի հավաքականի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 56-րդ րոպեին։

Կիսաեզրափակիչում «Ինտերի» մրցակիցը կլինի «Նապոլի» - «Կոմո» դիմակայության հաղթողը։

Իտալիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Ինտեր» - «Տորինո»՝ 2:1 (տեսանյութ)

Անժ-Յոան Բոնի, 35, Անդի Դիուֆ, 47 - Սանդրո Կուլենովիչ, 57

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News