16:07  ,  29 հունվարի, 2026

Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել Ղրղզստանում անցկացված լեռնադահուկային սպորտի միջազգային վարկանիշային մրցաշարում։ Այս մասին փոխանցում է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան:

Տղամարդկանց հսկա ոլորավայրէջք մրցաձեւում Հայաստանի ներկայացուցիչը գրանցել է 2:03. 95 վայրկյան արդյունք եւ վաստակել 79.85 միավոր:


Առաջին տեղը 71.64 միավորով Ղրղզստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Կորոբովն է, երկրորդը՝ 73.28 միավորով Ղրղզստանի մեկ այլ ներկայացուցիչ Ռոման Նարչուգանով:


Մարզական կարիերայում տեւական դադարից հետո սա Աշոտ Կարապետյանը 1-ին միջազգային մեկնարկն էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news