23:21  ,  28 հունվարի, 2026

Եվրո-2026. Քառորդ եզրափակիչում Հայաստանի թիմը կմրցի Խորվաթիայի հետ

Ֆուտզալի Եվրո-2026-ի քառորդ եզրափակիչում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Խորվաթիան, որը A խմբում գրավել է երկրորդ տեղը։

Հանդիպումը տեղի կունենա հունվարի 31-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին։

Հայաստանի հավաքականը խմբային փուլի երկու տուրից հետո 6 միավորով ապահովել էր առաջին տեղը B խմբում։

Երրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցում է Լիտվայի հետ եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է 2:0 հաշվով։

Standings provided by Sofascore

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում