ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի 7-րդ տուրի խաղերի արդյունքներով շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներին։
Լավագույն խաղացողի կոչմանը հավակնում են՝
Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը,
Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը,
Լիսաբոնի «Սպորտինգ» կոլումբիացի հարձակվող Լուիս Սուարեսը,
Բիլբաոյի «Աթլետիկի» իսպանացի կիսապաշտպան Ռոբերտ Նավարոն։
Չեմպիոնների լիգայի նախավերջին տուրից (7-րդ) հետո 15 թիմ ապահովել է տեղը փլեյ-օֆֆում։
Այդ թիմերն են «Արսենալը», «Բավարիան», «Ռեալը», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», ՊՍԺ-ն, «Նյուքասլ Յունայթեդը», «Չելսին», «Բարսելոնան», «Սպորտինգը», «Մանչեսթեր Սիթին», «Աթլետիկոն», «Ատալանտան», «Ինտերը», «Յուվենտուսը»։
«Արսենալն» ու «Բավարիան» արդեն ապահովել են 1/8 եզրափակիչի ուղեգրերը։
Վերջին տուրի հանդիպումները տեղի կունենան հունվարի 28-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի
19:07 , 11 սեպտեմբերի
18:45 , 11 սեպտեմբերի 
18:10 , 11 սեպտեմբերի 
17:53 , 11 սեպտեմբերի