20:22  ,  19 հունվարի, 2026

Մարկ Գեհին՝ «Մանչեսթեր Սիթիի» խաղացող

Անգլիայի հավաքականի 25-ամյա պաշտպան Մարկ Գեհին Լոնդոնի «Քրիսթալ Փելասից» տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի», հաղորդում է մանչեսթերյան ակումբի կայքը։

Ֆուտբոլիստը կնքել է 5 տարվա պայմանագիր։ Տրանսֆերի գումարը կազմել է 23 միլիոն եվրո։

Մարկ Գեհին «Չելսիի» սան է, «Քրիսթալ Փելասում» էր խաղում 2021 թվականից։ Նրա պայմանագիրը նախատեսված էր մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Transfermarkt-ը Մարկ Գեհիի տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Մարկ Գեհին լոնդոնյան թիմի կազմում մասնակցել է 33 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news