20:22 19 հունվարի, 2026Անգլիայի հավաքականի 25-ամյա պաշտպան Մարկ Գեհին Լոնդոնի «Քրիսթալ Փելասից» տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի», հաղորդում է մանչեսթերյան ակումբի կայքը։
Ֆուտբոլիստը կնքել է 5 տարվա պայմանագիր։ Տրանսֆերի գումարը կազմել է 23 միլիոն եվրո։
Մարկ Գեհին «Չելսիի» սան է, «Քրիսթալ Փելասում» էր խաղում 2021 թվականից։ Նրա պայմանագիրը նախատեսված էր մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
Transfermarkt-ը Մարկ Գեհիի տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Մարկ Գեհին լոնդոնյան թիմի կազմում մասնակցել է 33 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.