Մադրիդի «Ռեալը» դուրս մնաց Իսպանիայի գավաթի խաղարկությունից։ 1/8 եզրափակիչում Արքայական թիմը հյուրընկալվեց երկրորդ լիգայի (Սեգունդա) 17-րդ տեղում գտնվող «Ալբասետեին» եւ պարտություն կրեց 2:3 հաշվով։
42-րդ րոպեին իսպանացի կիսապաշտպան Խավի Վիլյառն առաջ մղեց «Ալբասետեին»։ Առաջին խաղակեսի ավելացված երրորդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Ռեալի» արգենտինացի կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոն։
82-րդ րոպեին իսպանացի հարձակվող Խեֆտե Բետանկորը խփեց «Ալբասետեի» երկրորդ գոլը։ Ավելացված առաջին րոպեին աչքի ընկավ «Ռեալի» իսպանացի հարձակվող Գոնսալո Գարսիան, սակայն երեք րոպե անց Բետանկորը նաեւ դուբլ ձեւակերպեց։
«Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում նորամուտը նշեց իսպանացի Ալվարո Արբելոան, որը փոխարինել է Խաբի Ալոնսոյին։
Իսպանիայի գավաթի խաղարկություն, 1/8 եզրափակիչ
«Ալբասետե» - «Ռեալ Մադրիդ»՝ 3:2 (տեսանյութ)
Խավի Վիլյար, 42, Խեֆտե Բետանկոր, 82, 90+5 - Ֆրանկո Մաստանտուոնո, 45+3, Գոնսալո Գարսիա, 90+1
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:54 , 10 սեպտեմբերի 
23:21 , 9 սեպտեմբերի
22:39 , 9 սեպտեմբերի
21:05 , 9 սեպտեմբերի
20:29 , 9 սեպտեմբերի
19:50 , 9 սեպտեմբերի
19:18 , 9 սեպտեմբերի
18:55 , 9 սեպտեմբերի 
18:01 , 9 սեպտեմբերի
17:17 , 9 սեպտեմբերի