13:54  ,  9 հունվարի, 2026

UFC նախագահ. Արման Ծառուկյանը չեմպիոնական մենամարտ չստացավ Դեն Հուքերի երեսին գլխով հարվածելու համար

Խառը մենամարտերի UFC առաջնության նախագահ Դանա Ուայթը պարզաբանել է, թե ինչու թեթեւ քաշային կարգում (70 կգ) UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը (Հայաստան) չեմպիոնական մենամարտ չի ստացել:

«Մի շարք հանգամանքների պատճառով այս որոշումը կայացվեց: Պատճառներից մեկն էլ նաեւ Դեն Հուքերի հետ հայացքների մենամարտի ժամանակ երեսին գլխով հարվածելն էր: Թեկնածուների ընտրության ժամանակ մեզ համար կարեւոր են տարբեր հանգամանքներ, այդ թվում՝ մարտիկի վարքագիծը, որը նույնպես դեր ունի», – ասել է Դանա Ուայթը Spinnin Backfist-ին տված հարցազրույցում։ 

Հունվարի 24-ին ժամանակավոր գոտու համար կմենամարտեն Փեդի Փիմբլեթը եւ Ջասթին Գեթժին:  
Նշենք, որ նախորդ տարվա հունվարին Արման Ծարուկյանը պետք է չեմպիոնական մենամարտ անցկացներ ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ, սակայն հայ մարտիկը հրաժարվեց մենամարտից մեջքի վնասվածքի պատճառով։

Սպասվում էր, որ դասակարգման 6-րդ համար, նորզելանդացի Դեն Հուքերի նկատմամբ հաղթանակից հետո Արման Ծառուկյանը կստանա չեմպիոնական մենամարտի հնարավորություն, սակայն այս քաշային կարգում UFC չեմպիոն Իլիյա Տոպուրիան հայտարարեց, որ ընտանեկան խնդիրների պատճառով մոտ կես տարի չի մենամարտի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում