Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 21-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալեց «Բրայթոնին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1: Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից աչքի ընկավ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, որը 20-րդ գոլը խփեց ընթացիկ առաջնությունում։
«Մանչեսթեր Սիթին» 43 միավորով երկրորդն է։ Նույնքան միավոր ունի երրորդ տեղում ընթացող «Աստոն Վիլան», որը 0:0 հաշվով ոչ ոքի խաղաց «Քրիսթալ Փելասի» հետ։
«Չելսին» արտագնա խաղում 1:2 հաշվով պարտվեց «Ֆուլհեմին»։
Անգլիայի առաջնություն, 21-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Բրայթոն»՝ 1:1 (տեսանյութ)
Էրլինգ Հոլանդ, 41, 11մ - Կաորու Միտոմա, 60
«Ֆուլհեմ» - «Չելսի»՝ 2:1 (տեսանյութ)
Ռաուլ Խիմենես, 55, Գարի Ուիլսոն, 81 - Լիամ Դելապ, 72
Հեռացում՝ Մարկ Կուկուրելյա («Չելսի»), 22
«Քրիսթալ Փելաս» - «Աստոն Վիլա»՝ 0:0
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի 
20:19 , 14 նոյեմբերի 
19:09 , 14 նոյեմբերի