01:28 8 հունվարի, 2026Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 21-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալեց «Բրայթոնին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1: Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից աչքի ընկավ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, որը 20-րդ գոլը խփեց ընթացիկ առաջնությունում։
«Մանչեսթեր Սիթին» 43 միավորով երկրորդն է։ Նույնքան միավոր ունի երրորդ տեղում ընթացող «Աստոն Վիլան», որը 0:0 հաշվով ոչ ոքի խաղաց «Քրիսթալ Փելասի» հետ։
«Չելսին» արտագնա խաղում 1:2 հաշվով պարտվեց «Ֆուլհեմին»։
Անգլիայի առաջնություն, 21-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Բրայթոն»՝ 1:1 (տեսանյութ)
Էրլինգ Հոլանդ, 41, 11մ - Կաորու Միտոմա, 60
«Ֆուլհեմ» - «Չելսի»՝ 2:1 (տեսանյութ)
Ռաուլ Խիմենես, 55, Գարի Ուիլսոն, 81 - Լիամ Դելապ, 72
Հեռացում՝ Մարկ Կուկուրելյա («Չելսի»), 22
«Քրիսթալ Փելաս» - «Աստոն Վիլա»՝ 0:0
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.