10:31  ,  6 հունվարի, 2026

Ժոաու Կանսելուն կվերադառնա «Բարսելոնա»

Պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուն սաուդյան «Ալ Հիլյալից» կվերադառնա Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնա», հաղորդում է x.com/FabrizioRomano-ն։ Կողմերը կկնքեն կես տարվա վարձակալության պայմանագիր։ «Ալ Հիլյալը» կստանա 4 միլիոն եվրո։

Կանսելուին ձեռք բերելու ցանկություն ուներ նաեւ Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը», սակայն ֆուտբոլիստը ցանկացել է վերադառնալ կատալոնական ակումբ, որի կազմում հանդես է եկել 2023-2024-ին։

31-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն «Ալ Հիլյալի» հետ նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news