10:31 6 հունվարի, 2026Պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուն սաուդյան «Ալ Հիլյալից» կվերադառնա Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնա», հաղորդում է x.com/FabrizioRomano-ն։ Կողմերը կկնքեն կես տարվա վարձակալության պայմանագիր։ «Ալ Հիլյալը» կստանա 4 միլիոն եվրո։
Կանսելուին ձեռք բերելու ցանկություն ուներ նաեւ Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը», սակայն ֆուտբոլիստը ցանկացել է վերադառնալ կատալոնական ակումբ, որի կազմում հանդես է եկել 2023-2024-ին։
31-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն «Ալ Հիլյալի» հետ նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։
Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.