15:51  ,  15 դեկտեմբերի, 2012

Ռոնալդոն ազատվել է 20 կգ ավելորդ քաշից (ֆոտո)

Երկու ամսվա տանջանքս ավարտվեց, ծանր զոհողություն էր, բայց ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, հայտարարել է ֆուտբոլի աշխարհի կրկնակի չեմպիոն Ռոնալդոն, ավելորդ քաշից ազատվելու անհատական ծրագրի վերջին հաղորդումից առաջ: Այն երկու ամիս ամեն կիրակի հեռարձակվում է բրազիլական Globo հեռուստաալիքի կիրակնօրյա եթերում: 35-ամյա Ռոնալդոն բոլոր բրազիլացիների աչքի առաջ կատարում է հատուկ վարժություններ եւ հետեւում է հատուկ սննդակարգի: Արդյունքում` նա ազատվել է 20 կգ ավելորդ քաշից, հաղորդում է marca.com-ը: Վերջին հեռուստաեթերը կլինի դեկտեմբերի 16-ին: Հեռուստանախագծի մեկնարկից առաջ Ռոնալդոյի անձնական քաշը 118 կգ էր: Ֆուտբոլիստը այս կերպ նախապատրաստվում էր բարեգործական հանդիպման: Աղքատության դեմ պայքարի շրջանակում բարեգործական խաղը Ռոնալդոյի եւ Զիդանի մասնակցությամբ տեղի կունենա դեկտեմբերի 19-ին Բրազիլիայի Պորտու Ալեգրի քաղաքում, «Գրեմիոյի» ստադիոնում:

Հիշեցնենք, որ Ռոնալդոն ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2011թ. փետրվարին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում