Հայաստանի առաջնության արդյունքները գոհացնող են, բայց մենք ունենք խորքային խնդիրներ: Արդյունքները պարզ կլինեն հաջորդ տարվա Եվրոպայի առաջնությունում: Օլիմպիական երրորդ մրցափուլն ենք անցնում եւ դեռ միայն Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թեւանյանն են շարունակում լինել օլիմպիական ուղեգրերի հավակնորդներ:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբթենակ Կուրղինյանը:
Չարենցավանում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում էր շուրջ 70 ըմբիշ:
«Հայաստանի չեմպիոններ դարձան Մավել Խնձրցյանը (57 կգ), Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Արման Մուսիկյանը (65 կգ), Վազգեն Թևանյանը (70 կգ), Նարեկ Հարությունյանը (74 կգ), Հրայր Ալիխանյանը (79 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ), Կնյազ Իբոյանը (92 կգ), Գուրգեն Սիմոնյանը (97 կգ) եւ Խաչատուր Խաչատրյանը (125 կգ): Վազգեն Թեւանյանը քաշային կարգ չի փոխել, նա Հայաստանի առաջնությանը մեկ քաշ բարձր էր մասնակցում:
Հայաստանի առաջնության արդյունքները գոհացնող են, բայց մենք շարունակում ենք խնդիրներ ունենալ: Արսեն Հարությունյանից, Վազգեն Թեւանյանից եւ Արման Անդրեասյանից հետո նոր համալրումներ հավաքականում չենք ունեցել: Օլիմպիական երրորդ մրցափուլն ենք անցնում եւ դեռ շարունակում են միայն Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թեւանյանը լինել օլիմպիական ուղեգրերի հավակնորդներ: Տարկետումներից հետո ըմբիշները չեն շարունակում մարզական կարիերան, ըմբշամարտով չեն զբաղվում: Առաջնության մասնակցությունից գոհ չեմ, նույն քանակն է, ինչ նախորդ տարի: Մեր խնդիրները մարզաձեւում խորքային են: Չէինք կարող մեկ տարում մասնակիցների մեծ աճ գրանցել:
Նոր հավաքական կձեւավորվի, արդյունքները կտեսնենք արդեն հաջորդ տարվա մրցաշարերում, Եվրոպայի առաջնությունում»,- ասաց Հաբեթնակ Կուրղինյանը:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի 
20:19 , 14 նոյեմբերի 
19:09 , 14 նոյեմբերի