Հաբեթնակ Կուրղինյան. Հայաստանի առաջնության արդյունքները գոհացնող են, բայց ունենք խորքային խնդիրներ

18:37   24 դեկտեմբերի, 2025

Հայաստանի առաջնության արդյունքները գոհացնող են, բայց մենք ունենք խորքային խնդիրներ: Արդյունքները պարզ կլինեն հաջորդ տարվա Եվրոպայի առաջնությունում: Օլիմպիական երրորդ մրցափուլն ենք անցնում եւ դեռ միայն Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թեւանյանն են շարունակում լինել օլիմպիական ուղեգրերի հավակնորդներ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբթենակ Կուրղինյանը:

Չարենցավանում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում էր շուրջ 70 ըմբիշ:

«Հայաստանի չեմպիոններ դարձան Մավել Խնձրցյանը (57 կգ), Մեժլում Մեժլումյանը (61 կգ),  Արման Մուսիկյանը (65 կգ), Վազգեն Թևանյանը (70 կգ), Նարեկ Հարությունյանը (74 կգ), Հրայր Ալիխանյանը (79 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ), Կնյազ Իբոյանը (92 կգ), Գուրգեն Սիմոնյանը (97 կգ) եւ  Խաչատուր Խաչատրյանը (125 կգ):  Վազգեն Թեւանյանը քաշային կարգ չի փոխել, նա Հայաստանի առաջնությանը մեկ քաշ բարձր էր մասնակցում:

 Հայաստանի առաջնության արդյունքները գոհացնող են, բայց մենք շարունակում ենք խնդիրներ ունենալ: Արսեն Հարությունյանից, Վազգեն Թեւանյանից եւ Արման Անդրեասյանից հետո նոր համալրումներ հավաքականում չենք ունեցել: Օլիմպիական երրորդ մրցափուլն ենք անցնում եւ դեռ շարունակում են միայն Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թեւանյանը լինել օլիմպիական ուղեգրերի հավակնորդներ: Տարկետումներից հետո ըմբիշները չեն շարունակում մարզական կարիերան, ըմբշամարտով չեն զբաղվում: Առաջնության մասնակցությունից գոհ չեմ, նույն քանակն է, ինչ նախորդ տարի: Մեր խնդիրները մարզաձեւում խորքային են: Չէինք կարող մեկ տարում մասնակիցների մեծ աճ գրանցել:

Նոր հավաքական կձեւավորվի, արդյունքները կտեսնենք արդեն հաջորդ տարվա մրցաշարերում, Եվրոպայի առաջնությունում»,- ասաց Հաբեթնակ Կուրղինյանը:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.