22:02  ,  7 դեկտեմբերի, 2025

«Կրասնոդարը» հաղթեց ԲԿՄԱ-ին, Սպերցյանը գոլային փոխանցում կատարեց (տեսանյութ)

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում չեմպիոն «Կրասնոդարն» ընդունեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին։ Այս տարվա վերջին խաղում «Կրասնոդարն» առավելության հասավ 3:2 հաշվով։

«Կրասնոդարի» գոլերը խփեցին կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան, բրազիլացի հարձակվող Վիկտոր Սան եւ Անգոլան ներկայացնող հարձակվող Ժոաու Բատչին։ Երկրորդ գոլի դրվագում անկյունայինից արդյունավետ փոխանցում կատարեց Հայաստանի հավաքականի եւ «Կրասնոդարի» ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

«Կրասնոդարը» 40 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Զենիթին»։

Ռուսաստանի առաջնությունը կվերսկսվի փետրվարի 28-ին։

Ռուսաստանի առաջնություն, 18-րդ տուր

«Կրասնոդար» - ԲԿՄԱ՝ 3:2

Ջոն Կորդոբա, 38, Վիկտոր Սա, 51, Ժոաու Բատչի, 70 - Մոյզես, 11, Մատեուս Ալվես, 90+1

Հեռացում՝ Մոյզես (ԲԿՄԱ), 68

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում