10:29  ,  4 դեկտեմբերի, 2025

Հովհաննես Բաչկովը նույնպես կմասնակցի աշխարհի առաջնությանը

Հովհաննես Բաչկովը նույնպես կմասնակցի բռնցքամարտի աշխարհի առաջնությանը, որը մեկնարկել է Դուբայում։

IBA-ն (Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիա) հնարավորություն է տվել IBA PRO  գոտին նվաճած մարզիկներին նույնպես մասնակցել աշխարհի առաջնությանը, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

67 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնեն Հովհաննես Բաչկովն ու Արմեն Մաշակարյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում